18:45  ,  5 սեպտեմբերի, 2015

Ինյեստա. Մեր նպատակը երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է

Չեմպիոնների լիգայի գավաթը երկու տարի անընդմեջ նվաճելը լուրջ եւ ծանր խնդիր է, բայց մենք կձգտենք լուծել այն, ասել է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

«Դեռ ոչ մի ակումբ չի կարողացել պաշտպանել Չեմպիոնների լիգայի հաղթողը կոչումը: Անցյալում մենք արդեն փորձել ենք մի քանի անգամ անընդմեջ դուրս գալ եզրափակիչ: Այժմ կձեռնարկենք եւս մեկ փորձ: Մենք միշտ ձգտում ենք առավելագույնին, եւ այս մրցաշրջանը բացառություն չէ, թեեւ հաղթանակը պարտությունից բաժանում է ընդամենը մեկ քայլ»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում «Բարսելոնան» ուժեղ էր Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում