16:26  ,  5 սեպտեմբերի, 2015

Դել Բոսկե. Քաջություն չունեցա Վալդեսին հրավիրել հավաքական

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսն ազգային թիմի խորհրդանիշներից մեկն է: Լուի վան Գալի հետ կոնֆլիկտի պատճառով «Բարսելոնայի» նախկին դարպասապահը խաղալու հնարավորություն չի ստանում անգլիական ակումբում, որը նույնիսկ չի էլ հայտավորում նրան:

«Երկար եմ մտածել Վալդեսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ինձ մի քիչ քաջությունը չբավականացրեց, որպեսզի նրան հրավիրեի հավաքական: Վալդեսի գործը միշտ կարեւոր եւ եզակի է բոլոր նրանց համար, ովքեր կապված են հավաքականի հետ: Նրա վարքը միշտ ֆանտաստիկ է եղել: Վիկտորն Իսպանիան ներկայացրած ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է: Նրա հետ մենք ավելի ուժեղ ենք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին իսպանացիներն Օվիեդոյում մրցելու են 100 տոկոսանոց ցուցանիշով Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի C խումբը գլխավորող Սլովակիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում