15:48  ,  5 սեպտեմբերի, 2015

«Ռեալը» «Բավարիայի» պես մեկ միլիոն եվրոյով կօգնի փախստականներին

Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ 1 միլիոն եվրո կտրամադրի Իսպանիա ժամանած փախստականներին: Հայտարարության մեջ նշվում է, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ քնննարկել է միգրանտներին օգնելու հարցը, հայտնում է AS-ը:

Ավելի վաղ փախստականներին օգնելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ Մյունխենի «Բավարիանն», որը եւս զոհաբերել էր 1 միլիոն եվրո: Պորտուգալական «Պորտուն» էլ իր հերթին ՈւԵՖԱ-ին առաջարկել էր, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները մեկական եվրո զոհաբերել այդ մրցաշարի առաջին տնային խաղերի տոմսերի վաճառքից եւ այդ գումարը փոխանցեն Եվրոպա մեկնած բոլոր միգրանտների օգնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում