15:20  ,  5 սեպտեմբերի, 2015

Մեսին մարզաշապիկ է նվիրել Մոուրինյոյի որդուն (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին իր ստորագրությամբ կատալոնական ակումբի մարզաշապիկ է նվիրել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդուն: Արգենտինայի հավաքականի ավագը նման քայլի է դիմել, քանի որ վերջերս Մոուրինյո կրտսերը թվիթերյան էջում տեղադրել էր Մեսիի մարզաշապիկով լուսանկար՝ չթաքցնելով, որ ինքը «Բարսելոնայի» երկրպագու է:

Մոուրինյոյի որդին դարպասապահ է եւ մարզվում է Լոնդոնի «Ֆուլհեմի» ակադեմիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English