14:30  ,  5 սեպտեմբերի, 2015

Մեսիի յուրօրինակ ցուցանիշը

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով Բոլիվիայի թիմի դեմ ընկերական խաղում, գրանցել է յուրօրինակ ցուցանիշ:

28-ամյա Մեսին առաջին արգենտինացին է, որը գոլի հեղինակ է դառնում հարավամերիկյան բոլոր այն հավաքականների դեմ խաղում, որոնք CONMEBOL-ի կազմում են: CONMEBOL-ի անդամ են՝ Բրազիլիան, Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Ուրուգվայը, Պարագվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Էկվադորը եւ Պերուն:

Մինչեւ այս նման ցուցանիշ գրանցել էին միայն 3 ֆուտբոլիստներ՝ Զիկոն (Բրազիլիա), Առնոլդո Իգուարանը (Կոլումբիա) եւ Ագուստին Դելգադոն (Էկվադոր), գրում է MisterChiping:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում