13:42  ,  5 սեպտեմբերի, 2015

Եվրո-2016. Կրիստիան Էրիկսենը բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ խաղը

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի առաջատարներից Կրիստիան Էրիկսենը չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, հայտնում է Եվրո-2016-ի թվիթերյան էջը:

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպանին շարունակում է անհանգստացնել ծնկի վնասվածքը, որի պատճառով նա բաց թողեց նաեւ Ալբանիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում կայացած ընտրական խաղը (0:0): Հայաստանի հավաքականի դեմ վնասվածքի պատճառով չի խաղալու նաեւ հոլանդական ՊՍՎ-ի դանիացի պաշտպան Սիմոն Բասկ Պոուլսենը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Կոպենհագենում կայացած առաջին խաղում դանիացիները կամային հաղթանակ են տարել Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով