12:15  ,  5 սեպտեմբերի, 2015

Սարգիս Հովսեփյան. Ֆուտբոլ պետք է խաղալ 90 րոպե, իսկ մենք դա անում էինք դրվագներով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հետխաղյա ասուլիսում խոսել է Եվրո-2016-ի ընտրական խաղում սերբերից կրած պարտության պատճառների մասին:

«Մենք լավ սկսեցինք խաղը, բայց սերբերին հաջողվեց գերազանցել մեր պաշտպանությանը: Ֆուտբոլ պետք է խաղալ 90 րոպե, այլ ոչ թե էպիզոդներով եւ դրվագներով, ինչպես դա անում էինք մենք: Դա անթույլատրելի է, իսկ մրցակիցն էլ օգտվեց դրանից եւ խփեց գոլեր: Մեր ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին լիովին պատրաստ այսպիսի մակարդակի հանդիպման: Նրանք նույնիսկ մկանային խնդիրներ ունեցան խաղի ժամանակ, սակայն միայն բուժզննումից հետո հայտնի կդառնա վնասվածքների լրջությունը: Այսօր պաշտպանությունում թույլ տվեցինք մանկական սխալներ, ինչպես Պորտուգալիայի դեմ երեւանյան մրցավեճում: Կասեմ, որ ովքեր ձախողեցին խաղը, այլեւս դուրս չեն գա խաղադաշտ»,- Հովսեփյանի խոսքը մեջբերում է Novosti.rs-ը:

Հիշեցնենք, որ սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում կայացած եւ առանց հանդիսականների անցած խաղում սերբերը հաղթեցին 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Երեւանում՝ ընդունելով դանիացիներին: Հայկական թիմը դեռ հաղթանակ չունի այս ընտրական փուլում եւ մեկ միավորն էլ վաստակել է սերբերի դեմ երեւանյան խաղում (1:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով