10:44  ,  5 սեպտեմբերի, 2015

US Open. Ջոկովիչը 1/8 եզրափակիչում է, Նադալն ու Ֆերերը լքում են պայքարը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ, իսկ իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Դավիդ Ֆերերը չկարողացան հաղթահարել երրորդ շրջանի արգելքը:

Ջոկովիչը 3 սեթում պարտության մատնեց իտալացի Անդրեաս Սեպիին, որի հայրենակից Ֆաբիո Ֆոնինին 5 սեթում ուժեղ գտնվեց Նադալից, որը հաղթել էր առաջին 2 սեթերում: Դավիդ Ֆերերի ճանապարհին էլ կանգնեց ֆրանսիացի Ժերեմի Շադրին:

1/8 եզրափակիչում Նովակ Ջոկովիչը կխաղա իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:

US Open, տղամարդիկ, երրորդ շրջան

Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա, 32) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 8) - 3:6, 4:6, 6:4, 6:3, 6:4

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Անդրեաս Սեպի (Իտալիա, 25) - 6:3, 7:5, 7:5

Ժերեմի Շադրի (Ֆրանսիա) –  Դավիդ Ֆերեր (Իսպանիա, 7) - 7:6 (6), 4:6, 6:3, 6:1

Միլոշ Ռաոնիչ (Կանադա, 10)  – Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա, 18) - 2:6, 6:7 (4), 3:6

Մարին Չիլիչ (Խորվաթիա, 9) – Միխայիլ Կուկուշկին (Ղազախստան) – 6:7 (5), 7:6 (1), 6:3, 6:7 (3), 6:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում