01:01  ,  5 սեպտեմբերի, 2015

Ֆրանսիայի հավաքականն արտագնա հաղթանակ կորզեց պորտուգալացիներից

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակից պորտուգալացիները սեպտեմբերի 4-ին ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվեցին Ֆրանսիայի թիմին: Լիսաբոնում կայացած հանդիպման միակ գոլը 85-րդ րոպեին խփեց «Լիոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Մաթյե Վալբուենան:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում I խմբի թիմերի՝ Հայաստանի, Պորտուգալիայի, Ալբանիայի եւ Դանիայի հավաքականների հետ: 

Ընկերական խաղ, Լիսաբոն

Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 0:1

Մաթյե Վալբուենա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում