00:50  ,  5 սեպտեմբերի, 2015

Եվրո-2016. Գերմանիան դարձավ D խմբի առաջատար

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարում սեպտեմբերի 4-ին անցկացվեցին նաեւ D ու F խմբերի հերթական խաղերը:

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Ֆրանկֆուրտում 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանին, որին շրջանցեց եւ դարձավ D խմբի առաջատար: Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Մարիո Գյոտցեի դուբլն ու Թոմաս Մյուլերի գոլը գերմանացիներին օգնեցին հավաքել 16 միավոր եւ 2 միավոր առաջ անցնել լեհերից:

Եվրո-2016, ընտրական փուլ 

խումբ

Գերմանիա – Լեհաստան՝ 3:1

Թոմաս Մյուլեր, 12, Մարիո Գյոտցե, 19, 82 – Ռոբերտ Լեւանդովսկի, 37

Ջիբրալթար – Իռլանդիա՝ 0:4

Սիրուս Կրիստի, 27, Ռոբի Քին, 49, 51 (11մ), Շեյն Լոնգ, 79

խումբ

Հունաստան – Ֆինլանդիա՝ 0:1

Ջոել Պահջանպալո, 75

Հունգարիա – Ռումինիա՝ 0:0

Ֆարերյան կղզիներ – Հյուսիսային Իռլանդիա՝ 1:3

Սիմուն Էդմունդսոն, 36 – Գարթե Մակալուի, 12, 71, Կայլ Լաֆերտի, 75

Հեռացում՝ Սիմուն Էդմունդսոն, 65 (Ֆարերյան կղզիներ) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս