23:34  ,  4 սեպտեմբերի, 2015

Սերբիա - Հայաստան՝ 1:0 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի եւ Սերբիայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղի առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսի միակ գոլը 22-րդ րոպեին խփել է Լեւոն Հայրապետյանը, ով դարձել է ինքնագոլի հեղինակ: Ընդմիջում է:

Եվրո-2016, ընտրական փուլ 

խումբ

Սերբիա – Հայաստան՝ 1:0 (առաջին խաղակես)

Լեւոն Հայրապետյան, 22 (ինքնագոլ)

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Սերբիա. Վլադիմիր Ստոյկովիչ («Մաքաբի» Հայֆա), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Նենադ Տոմովիչ («Ֆիորենտինա»), Ալեքսանդր Կոլարով («Մանչեսթեր Սիթի»), Ուրոշ Սպահիչ («Թուլուզ»), Նեմանյա Մատիչ («Չելսի»), Ֆիլիպ Կոստիչ («Շտուտգարտ»), Դարկո Բրաշանաչ («Պարտիզան»), Ադրիա Ժիվկովիչ («Պարտիզան»), Ադեմ Լյայիչ («Ինտեր») Ալեքսանդր Միտրովիչ («Նյուքասլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով