22:55  ,  4 սեպտեմբերի, 2015

«Ռեալի» կազմն ամենաթանկն է աշխարհում, «Բարսելոնան» 6-րդն է

Մադրիդի «Ռեալի» կազմն ամենաթանկն է Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա): Հաշվարկը կատարել է Football Observatory-ն, որը պարզել է, որ Արքայական ակումբի կազմը 587 միլիոն եվրո է: Մադրիդցիներին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնան» 6-րդ տեղում է:

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբներն՝ ըստ Football Observatory

1. «Ռեալ» (Իսպանիա) - 587 միլիոն եվրո

2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 560

3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 533

4. ՊՍԺ (Ֆրանսիա) - 525

5. «Չելսի» (Անգլիա) - 407

6. «Բարսելոնա» (Իսպանիա) - 394

7. «Լիվերպուլ» (Անգլիա) - 344

8. «Բավարիա» (Գերմանիա) - 337

9. «Արսենալ» (Անգլիա) - 305

10. «Յուվենտուս» (Իտալիա) - 301

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում