21:09  ,  4 սեպտեմբերի, 2015

Արյեն Ռոբենը վնասվածքի հետեւանքով չի խաղա Թուրքիայի դեմ

Իսլանդիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Հոլանդիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ստացել է աճուկի վնասվածք եւ բաց կթողնի Թուրքիայի դեմ առաջիկա ընտրական հանդիպումը, հաղորդում է Goal.com-ը։

Սեպտեմբերի 3-ին կայացած խաղում Հոլանդիան 0։1 հաշվով պարտվել էր իսլանդացիներին եւ A խմբում զբաղեցնում է երրորդ տեղը։ Թուրքիա - Հոլանդիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։

Արյեն Ռոբենը խաղադաշտից բացակայելու է 4 շաբաթ: «Բավարիան» կարող է խնդիրներ ունենալ հարձակման եզրերում, քանի որ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին եւս վնասվածք ունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով