19:40  ,  4 սեպտեմբերի, 2015

Կազինոյում խաղալու պատճառով Վիդալը հեռացվել է Չիլիի հավաքականից

Ֆուտբոլի Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը թիմի մարզումային հավաքի ժամանակ գիշերը կազինո գնալու պատճառով հեռացվել է թիմից գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի որոշումով։

Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնել էին, որ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը հեռացել է անձնական պատճառներով, հաղորդում է El Mercurio-ն։

Արտուրո Վիդալը բաց կթողնի սեպտեմբերի 5-ին Սանտյագոյում կայանալիք Պարագվայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում