20:12  ,  4 սեպտեմբերի, 2015

Փողոցային վեճի ժամանակ կինը կծել է «Համբուրգի» ֆուտբոլիստի լեզուն

«Համբուրգի» եւ Լատվիայի հավաքականի հարձակվող Արտյոմ Ռուդնեւ վնասվածքի պատճառով բաց է թողել «Օսնաբրյուկի» հետ ընկերական հանդիպումը։ 4։1 հաշվով հաղթել է «Համբուրգը»։

Պարզվել է, որ ֆուտբոլիստը հանդիպմանը չի մասնակցել կնոջ հասցրած վնասվածքի հետեւանքով, հաղորդում է Bild-ը։ Փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կինը կծել է ամուսնու լեզուն։

Ռուդնեւը փորձել է անանուն դիմել բժշկական օգնության, մի քանի կար է դրվել, սակայն հիվանդանոցից ոստիկանություն են կանչել, գերմանական մամուլին հայտնի է դարձել պատմության մասին։ Առաջիկայում Ռուդնեւի կնոջը կներկայացվի մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում