19:03  ,  4 սեպտեմբերի, 2015

Գովազդային թվիտի համար Ռոնալդուն ստանում է 230 հազար եվրո

Հայտնի են դարձել Թվիթերում Կրիշտիանու Ռոնալդուի եկամուտների մասին։

Յուրաքանչյուր գովազդային թվիտի համար Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ստանում է 230 հազար եվրո, հաղորդում է Marca-ն։

Ռոնալդուն Թվիթերում ունի 37,7 միլիոն բաժանորդ։ Նրա տարեկան աշխատավարձը «Ռեալում» 21 միլիոն եվրո է։

«Ռեալի» եւ Կոլումբիայի հավաքականի աստղ Խամես Ռոդրիգեսը յուրաքանչյոՒր գովազդային թվիտից ստանում է 40 հազար եվրո։

Ամերիկացի բասկետբոլիստ Լեբրո Ջեյմսի գովազդային գրառումը Թվիթերում գնահատվում է 125 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում