16:44  ,  4 սեպտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականի բաց մարզումն ու մարզիչի ասուլիսը՝ սեպտեմբերի 6-ին

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը: Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:30-ին՝ «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն: 

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին, «Բանանց» մարզադաշտում տեղի կունենա Դանիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենի մամուլի ասուլիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով