16:17  ,  4 սեպտեմբերի, 2015

Իսպանիայի հավաքականը նոր պայմանագիր կառաջարկի Դել Բոսկեին

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի հետ, հաղորդում է AS-ը։

64-ամյա մասնագետին կառաջարկվի նոր պայմանագիր մինչեւ 2018թ. աշխարհի առաջնության ավարտը։

Այդուամենայնիվ, մեծ է հավանականությունը, որ Դել Բոսկեն կմերժի եւ կավարտի մարզչական կարիերան 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում