15:51  ,  4 սեպտեմբերի, 2015

«Բարսելոնայի» մարզական տնօրեն. Երբեք չենք վաճառի Մեսիին

Մեսին ամբողջ կարիերան կանցկացնի «Բարսելոնայում», հայտարարել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը։

«Ցավոք, Մեսին չի կարող հավերժ խաղալ «Բարսելոնայում», բայց դեռ շատ ժամանակ կա մինչեւ նրա կարիերայի ավարտը։ Բնականաբար, տարիքի հետ մարդիկ որոշ բան կորցնում են, բայց Մեսին խելացի ֆուտբոլիստ է եւ կարող է միշտ ցուցադրել արտակարգ խաղ։ Նա ունի այդ շնորհքը։ Մեսիի նման ֆուտբոլիստ գտնել հնարավոր չէ։ Նրա նվաճումները նախկինում ոչ ոք չի ունեցել։ Նրա վիճակագրությունը հուշում է, որ կրկնել եւս հնարավոր չի լինի»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն։

28-ամյա արգենտինացին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է եւ գլխավոր թիմում հանդես է գալիս 17 տարեկանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում