15:12  ,  4 սեպտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպ. Այժմ կարող եմ անել այն, ինչ նախկինում չէի անի

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վայելում է հանգիստը եւ ոչ մի պարտավորվածություն չունի։

«Նախկինում այս ժամանակահատվածում ես մտածում էի թիմի կազմի մասին։ Եվ այժմ ես նեղված չեմ, որ պարտավոր չեմ որեւէ բան անել։ Այժմ ես կարող եմ անել անել այն, ինչ նախկինում չէի անի՝ գիրք եմ կարդում, մարզվում եմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է sport1-ը։

Յուրգեն Կլոպը «Բորուսիան» գլխավորում է 2008-2015 թվականներին։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում