14:22  ,  4 սեպտեմբերի, 2015

Ռեյնգոլդ. Եթե Յուրա Մովսիսյանը ցանկանում է հեռանալ, ապա պետք է թույլ տալ

Մոսկվայի «Սպարտակի» վետերան Վալերի Ռեյնգոլդը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հնարավոր հեռանալը ռուսական թիմից։

«Մովսիսյանն այժմ խաղում է իր համար սովոր պայմաններում։ Կան թիմակիցներ, որոնք գնդակ են ապահովում, մարզիչի լավ վերաբերմունք, բարենպաստ միջավայր։ Այդ ամենի արդյունքում նա այժմ լավ է խաղում։ Նա շատ լավ որակներ ունեցող ֆուտբոլիստ է, ունի լավ արագություն, ինչը գլխավոր գործոնն է, երկու ոտքով էլ լավ է հարվածում։ Շատ ափսոս կլինի, եթե Յուրան հեռանա «Սպարտակից»։

Բայց «Սպարտակում» միշտ եղել է ժողովրդավարություն։ Եթե ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ, ապա պետք է նրան բաց թողնել։ Ամեն ինչ պետք է լինի սեփական ցանկությամբ։ Զե Լուիշը դեռ ոչինչ չի արել, նա չի խաղում Վելիտոնի մակարդակին։ Կարծում եմ՝ Մովսիսյանի հեռանալուց մարզչական շտաբը պետք է փոխարինող գտնի։

Կարեւոր չէ, թե որ երկրի անձնագիր կունենա։ Գլխավորն այն է, որ ունենա բարձր արագություն։ Ֆուտբոլում կարեւորն արագությունն է։ Դումբիան ու Մուսան արագության եւ մեկնարկային պոկումների շնորհիվ շատ թիմերի շանս չեն տալիս, նաեւ «Սպարտակին»։ Նրանք Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացողներն են»,- Ռեյնգոլդի խոսքը մեջբերում է rusfootball.info-ն։

Ոչ պաշտոնական տեղեկություններով, հայ ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներից մեկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս