11:40  ,  4 սեպտեմբերի, 2015

Յուրա Մովսիսյանը զիջել է միայն Պրոմեսին

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» «ВКонтакте»-ի էջում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է ռուսական ակումբի՝ օգոստոս ամսվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ:

Մովսիսյանը ստացել է ձայների 10 տոկոսը: Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը, որը հավաքել է 63 տոկոս ձայն: Ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը 7 տոկոս ձայնով եզրափակել է լավագույն եռյակը, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը մասնակցել է 7 խաղի եւ դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս