Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում տեղի ունեցան հերթական տուրի հանդիպումները A, B եւ H խմբերում:
A խմբում Իսլանդիայի թիմը 1:0 հաշվով պարտության մատնեց հոլանդացիներին եւ 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 16 միավոր ունի Չեխիան, որը 2:1 հաշվով առավելության հասավ Ղազախստանի նկատմամբ:
B խմբում Ուելսի հավաքականը Գարեթ Բեյլի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Կիպրոսի թիմին եւ 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
H խմբում առաջատարը Իտալիան է, որը 1:0 հաշվով հաղթեց Մալթային եւ ունի 15 միավոր:
Եվրո-2016, ընտրական փուլ
A խումբ
Հոլանդիա - Իսլանդիա՝ 0:1
Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 51, 11 մետրանոց
Հեռացում՝ Բրունո Մարտինս Ինդի (Հոլանդիա), 33
Չեխիա - Ղազախստան՝ 2:1
Միլան Շկոդա, 74, 86 - Յուրի Լոգվինենկո, 21
Թուրքիա - Լատվիա՝ 1:1
Սելջուկ Ինան, 77 – Վալերի Շաբալա, 90+1
B խումբ
Բելգիա - Բոսնիա-Հերցեգովինա՝ 3:1
Մարուան Ֆելաինի, 23, Քեւին Դե Բրույնե, 44, Էդեն Ազար, 78, 11մ. - Էդին Ջեկո, 15
Կիպրոս - Ուելս՝ 0:1
Գարեթ Բեյլ, 82
Իսրայել - Անդորրա՝ 4:0
Էրան Զահավի, 3, Նիր Բիտոն, 22, Տոմեր Հեմեդ, 26, 11մ, Մունաս Դաբուր, 38
H խումբ
Բուլղարիա - Նորվեգիա` 0:1
Վեգար Ֆորեն, 58
Իտալիա - Մալթա՝ 1:0
Գրացիանո Պելե, 69
Ադրբեջան - Խորվաթիա՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում