00:19  ,  4 սեպտեմբերի, 2015

Երկրորդ տարին անընդմեջ «Ռեալի» հասույթը գերազանցել է 600 միլիոն եվրոն

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2014-2015 թվականների մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Ակումբի հասույթն ավելացել է 9,4 տոկոսով եւ կազմել է 660,6 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն:

Գործառնական շահույթը աճել է 5,1 տոկոսով եւ հասել է 557,7 միլիոն եվրոյի:

Շահույթը մինչեւ հարկերի վճարումը աճել է 15 տոկոսով եւ կազմել է 55,9 միլիոն եվրո:

Արքայական ակումբի զուտ ակտիվներն ավելացել են 41,6 միլիոն եվրոյով եւ 412 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս