2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի I խմբի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքում կհանդիպի Սերբիայի հավաքականի հետ: Երկու թիմերն էլ կորցրել են երրորդ տեղ գրավելու եւ անցումային հանդիպումներում եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու գործնական հնարավորությունից:
Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը.
Գեւորգ Կասպարով, Լեւոն Հայրապետյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:
Սեպտեմբերի 4-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում