23:42  ,  3 սեպտեմբերի, 2015

Եվրո-2016. Իվանովիչն ու Կոլարովը՝ Հայաստանի դեմ հանդիպման մասին

Սերբիայի հավաքականի խաղացողներ, Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը Հայաստանի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում կարեւորում են արդյունքի հոգեբանական նշանակությունը, հաղորդում է novosti.rs-ը:

«Սերբիայի հավաքականի դիրքը մրցաշարային աղյուսակում ազդում է ֆուտբոլիստների վրա: Հայաստանի նկատմամբ հաղթանակը շատ կարեւոր կլինի եւ որոշակիորեն կլավացնի իրավիճակը: Ավելի բարձր արդյունքի հասնելուն մեզ խանգարեցին բազմաթիվ սխալներն ու վնասվածքները»,- նշել է Իվանովիչը:

«Հաղթանակը Հայաստանի հավաքականի հետ խաղում կօգնի մեզ դարձյալ ձեռք բերել վստահություն»,- ասել է Կոլարովը:

Սերբիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով