23:14  ,  3 սեպտեմբերի, 2015

18-ամյա դարպասապահը մահացել է մարզման ժամանակ

Հունական «Վերիա» ֆուտբոլային ակումբի 18-ամյա դարպասապահ Ստելիոս Մարկուսիսը մահացել է մարզման ժամանակ:

Ակումբի հիմնական կազմին վերջերս միացած խաղացողը հերթական մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունը: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն փրկել ֆուտբոլիստի կյանքը չի հաջողվել, հաղորդում է «Վերիայի» պաշտոնական կայքը:

Նախնական տվյալներով, մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս