Հունական «Վերիա» ֆուտբոլային ակումբի 18-ամյա դարպասապահ Ստելիոս Մարկուսիսը մահացել է մարզման ժամանակ:
Ակումբի հիմնական կազմին վերջերս միացած խաղացողը հերթական մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունը: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն փրկել ֆուտբոլիստի կյանքը չի հաջողվել, հաղորդում է «Վերիայի» պաշտոնական կայքը:
Նախնական տվյալներով, մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում