22:12  ,  3 սեպտեմբերի, 2015

Զորան Տոշիչ. Հայաստանի թիմի նկատմամբ հաղթանակին տրամադրված են Սերբիայի հավաքականի բոլոր անդամները

Ես թեթեւ վնասվածք ունեի, բայց հիմա լավ եմ զգում ինձ եւ լիարժեք պատրաստ եմ Հայաստանի դեմ հանդիպմանը, ասել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Զորան Տոշիչը:

«Ընթացիկ ընտրական փուլում մենք չկարողացանք իրականացնել մեր նպատակները: Ամեն դեպքում, առաջիկա խաղում մենք չենք զգա պատասխանատվության ճնշում: Կցուցադրենք այն ամենը, ինչ կարող ենք: Հայաստանի թիմի նկատմամբ հաղթանակին տրամադրված են Սերբիայի հավաքականի բոլոր անդամները՝ ֆուտբոլիստներից մինչեւ բժիշկներ:

Ափսոս, որ Նովի Սադում հանդիպումն անցնելու է առանց երկրպագուների: Երեք ընտրական փուլ է արդեն չենք կարողանում ուղեգիր նվաճել, սակայն մտադիր ենք մոտ ապագայում վերջ դնել այս ամենին»,- Տոշիչի խոսքը մեջբերում է sportskacentrala.com-ը:

Սերբիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Երեւանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Հյուրերի գոլւ խփել էր Զորան Տոշիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով