19:25  ,  3 սեպտեմբերի, 2015

Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց՝ 4:1

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի ստուգողական հանդիպում անցկացրեց Երեւանի «Ուլիսի» հետ:

Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց 4:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, աչքի ընկան նաեւ Դավիթ Արշակյանն ու Պետրոս Ավետիսյանը:

Սեպտեմբերի 8-ին Արտակ Օսեյանի գլխավորած Հայաստանի Մ-21 հավաքականը 2017թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղում կընդունի Ռումինիայի թիմին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս