20:43  ,  3 սեպտեմբերի, 2015

Եվրոպայի լիգա. Գաել Անդոնյանը՝ «Մարսելի» հայտացուցակում

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում ֆրանսիական «Մարսելի» հայտացուցակը:

Եվրագավաթային երկրորդ մրցաշարում ֆրանսիական թիմը հայտավորել է նաեւ Հայաստանի հավաքականի 20-ամյա պաշտպան Գաել Անդոնյանին, որը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով:

F խմբում «Մարսելի» մրցակիցներն են պորտուգալական «Բրագան», չեխական «Սլովանը» եւ հոլանդական «Գրոնինգենը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում