20:12  ,  3 սեպտեմբերի, 2015

«Չելսիի» սերբ կիսապաշտպան. Շատ լուրջ ենք տրամադրված Հայաստանի դեմ խաղին

Լոնդոնի «Չելսիի» եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումից առաջ հայտարարել է, որ հաղթանակը կլինի նոր սկիզբ իրենց թիմի համար:

«Թեեւ Հայաստանի հետ հանդիպման արդյունքը չի կարող փոխել մեր դրությունը մրցաշարային աղյուսակում, սակայն առաջիկա հանդիպմանը տրամադրված ենք շատ լուրջ եւ հարյուր տոկոս կենտրոնացած ենք: Այս խաղում հաղթանակը կարող է դառնալ մեր թիմի համար նոր փուլի սկիզբ»,- Նեմանյա Մատիչի խոսքը մեջբերում է sportskacentrala.com-ը:

Սեպտեմբերի 4-ին Նովի Սադում կայանալիք Սերբիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով