16:10  ,  3 սեպտեմբերի, 2015

Բեքհեմը 10 հազար ֆունտով գնել է «Արսենալի» մարզաշապիկ

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը Լոնդոնում կայացած բարեգործական ակցիայի ընթացքում 10 հազար ֆունտ ստերլինգով գնել է Լոնդոնի «Արսենալի» մարզաշապիկ, որի վրա եղել է իր ինքնագիրը, գրում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանն այդ մարզաշապիկը նվիրել է իր որդի Ռոմեոյին, որը սեպտեմբերի 1-ին դարձել է 13 տարեկան: Բարեգործական ակցիայից ստացված հասույթը կազմել է 7 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում