Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը սերբական Նովի Սադ քաղաքում կհանդիպի սերբերին, որոնք եզրափակում են I խմբի մրցաշարային աղյուսակը:
«Վիվառոն» ֆավորիտ է համարում տանտերերին, որոնց հաղթանակը գնահատվում է 1.45 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 7.77 է, իսկ ոչ ոքին՝ 4.25:
Սեպտեմբերի 4-ին Նովի Սադի «Կարաջորջե» ստադիոնում կայանալիք Սերբիա - Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Երեւանում կայացած առաջին խաղում թիմերը խփել էին մեկական գոլ, իսկ սերբերը պարտությունից խուսափել էին ավելացված ժամանակում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում