15:02  ,  3 սեպտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականը ժամանեց Սերբիա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սերբիա: Հայ ֆուտբոլիստները կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանցում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Սեպտեմբերի 3-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, Նովի Սադի «Կարաջորջե» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը, որից 30 րոպե անց կսկսվի թիմի նախախաղային մարզումը: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն հավատարմագրված լրագրողների համար:

Սերբիա - Հայաստան Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին, Նովի Սադի «Կարաջորջե» ստադիոնում եւ կանցնի առանց երկրպագուների:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սերբիա են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ 

Գեւորգ Կասպարով «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան «Միկա»

Գեւորգ Պրազյան «Արարատ» 

Պաշտպաններ 

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան «Մարսել» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (Մակեդոնիա)

Լեւոն Հայրապետյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» 

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Գեւորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Մարկոս Պիզելի «Ակտոբե» (Ղազախստան)

Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»  

Հարձակվողներ 

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)

Վարդան Պողոսյան «Փյունիկ»

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով