14:49  ,  3 սեպտեմբերի, 2015

Մարկո Ռոյսը լքել է Գերմանիայի հավաքականի հավաքը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով Գերմանիայի հավաքականին չի օգնի Լեհաստանի եւ Շոտլանդիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերում, հաղորդում է Bild-ը:

Ոտքի մատերից մեկի վնասվածքի պատճառով 26-ամյա ֆուտբոլիստը հեռացել է ազգային թիմի ճամբարից: Լեհերի դեմ Բունդեսթիմը խաղալու է սեպտեմբերի 4-ին Ֆրանկֆուրտում, իսկ 3 օր անց Գլազգոյում կհանդիպի Շոտլանդիայի թիմին: 

Ռոյսը վնասվածքը ստացել է Բեռլինի «Հերտայի» դեմ Բունդեսլիգայի երրորդ տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով