14:11  ,  3 սեպտեմբերի, 2015

Վան Գալը վերջնագիր է ներկայացրել Դե Խեային

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան ստիպված է երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Բանն այն է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վերջնագիր է ներկայացրել 24-ամյա իսպանացուն՝ նշելով, որ նա չի ստանա խաղային պրակտիկա, եթե չկնքի նոր պայմանագիր, գրում է AS-ը:

Դե Խեայի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն բանակցություններ է սկսել նոր համաձայնագրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել էին Դե Խեայի տեղափոխության հարցում, սակայն կողմերը չէին հասցրել գրանցել նրա տրանսֆերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս