12:40  ,  3 սեպտեմբերի, 2015

Հայ բռնցքամարտիկները մեկնել են աշխարհի պատանեկան առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 3-ից 13-ը կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը:

Մարզիչներ Արման Հարությունյանի եւ Արտյոմ Սիմոնյանի ղեկավարությամբ Ռուսաստանում հանդես կգան՝ 46 կգ քաշային Արման Գալստյանը, 50 կգ քաշային Արթուր Բարեյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 63 կգ քաշային Սիփան Լևոնյանը եւ 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս