12:08  ,  3 սեպտեմբերի, 2015

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 5 աստիճան եւ գտնվում է 83-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո խաղ չանցկացրած Հայաստանի թիմի միավորների քանակը հասել է 394-ի:

Լավագույն եռյակում փոփոխություններ չկան: Արգենտինան առաջատարն է, Բելգիան երկրորդ տեղում է, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը:

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից սերբերը 66-րդն են, իսկ դանիացիները 22-րդը: Պորտուգալիայի հավաքականը պահպանել են 6-րդ տեղը, իսկ ալբանացիները նահանջել են 25-րդ տեղ:

Լավագույն տասնյակում են նաեւ Կոլումբիան, Բրազիլիան, Ռումինիան, Չիլին, Ուելսը եւ Անգլիան, իսկ իսպանացիները 11-րդ տեղում են:

Հիշեցնենք, որ Սերբիա ժամանած Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի հաջորդ ընտրական խաղն անցկացնելու է սեպտեմբերի 4-ին՝ Նովի Սադում հյուրընկալվելով սերբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս