10:20  ,  3 սեպտեմբերի, 2015

US Open. Նադալն ու Ջոկովիչը երրորդ շրջանում են

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 3 սեթում հաղթեց ավստրիացի Անդրեաս Հայդեր-Մաուրերին եւ դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան: Սերբ թենիսիստի օրինակին հետեւեց նաեւ իսպանացի Ռաֆայել Նադալը, որն ուժեղ գտնվեց արգենտինացի Դիեգո Շվարցմանից:

Ջոկովիչի հաջորդ մրցակիցն իտալացի Անդրեաս Սեպին է, իսկ Նադալը կհանդիպի իտալացի Ֆաբիո Ֆոնինիին:

US Open, տղամարդիկ, երկրորդ շրջան
Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Հայդեր Մաուրեր (Ավստրիա) - 6:4, 6:1, 6:2

Դիեգո Շվարցման (Արգենտինա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 8) - 6:7 (5), 3:6, 5:7

Ժո-Ուիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա, 19) – Մարսել Գրանոլերս (Իսպանիա) - 6:3, 6:4, 6:3

Ֆիլիպ Կրայինովիչ (Սերբիա) – Դավիդ Ֆերեր (Իսպանիա, 7) – 5:7, 5:7, 6:7 (4)

Միլոշ Ռաոնիչ (Կանադա, 10) – Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) - 6:2, 6:4, 6:7 (5), 7:6 (1)

Մարին Չիլիչ (Խորվաթիա, 9) - Եվգենի Դոնսկի (Ռուսաստան) - 6:2, 6:3, 7:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում