10:53  ,  3 սեպտեմբերի, 2015

Մարադոնան կամուսնանա 24-ամյա ընկերուհու հետ եւ ցանկանում է, որ իրենց պսակադրի Հռոմի պապը

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան որոշել է ամուսնանալ իր ընկերուհի Ռոսիո Օլիվյեի հետ, հաղորդում է Goal.com-ը:

54-ամյա Մարադոնան 30 տարի մեծ է իր ընտրյալից: Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը ցանկանում է ծիսակարգ անցկացնել Հռոմում, որպեսզի նրանց պսակադրի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Ռոսիո Օլիվյեի հետ աշխարհի 1986թ. չեմպիոնը հանդիպում է 2 տարի:

Հիշեցնենք, որ Մարադոնան 5 զավակների հայր է, իսկ Հռոմի պապն արգենտինական «Սան Լորենցոյի» երկրպագու է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում