23:50  ,  2 սեպտեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. Դե Խեան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում, Վալդեսը բացակայում է

«Մանչեսթեր Յունայթեդն» Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեային հայտավորել է Չեմպիոնների լիգայի 2015/16թթ. մրցաշարում: Անգլիական ակումբի հայտացուցակից դուրս է մնացել իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Դե Խեան մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն փաստաթղթերի ուշացման պատճառով նրա տրանսֆերը ձախողվեց վերջին պահին:

«Մանչեսթեր Յունայթեդ».

Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն:

Պաշտպաններ. Ֆիլ Ջոնս, Մարկոս Ռոխո, Քրիս Սմոլինգ, Լյուկ Շոու, Գիլերմո Վարելա, Պադի Մքնեյր, Մատեո Դարմիան:

Կիսապաշտպաններ. Մայքլ Կերիկ, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Անդեր Հերերա, Անտոնիո Վալենսիա, Նիկ Պաուել, Մարուան Ֆելաինի, Բաստիան Շվայնշտայգեր, Ջես Լինգարդ, Խուան Մատա, Անդրեաս Պերեյրա:

Հարձակվողներ. Ուեյն Ռունի, Մեմֆիս Դեպայ, Անտոնի Մարտիալ, Ջեյմս Ուիլսոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում