23:22  ,  2 սեպտեմբերի, 2015

Բուսկետս. Ֆուտբոլը սեքսից հաճելի է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարծում է, որ ֆուտբոլից ստացած հաճույքը համեմատելի չէ նույնիսկ սեքսի հետ:

«Ֆուտբոլում հաղթանակից հետո ցնծությունը տեւում է 3-4 օր, իսկ սեքսից հետո՝ ընդամենը մեկ րոպե: Անհաջող հանդիպումներից հետո պարզապես գնում ես տուն եւ, փակելով դուռը, մի քանի օր ոչ մի տեղ չես գնում: Երկրպագուները մեզ չեն կշտամբում անհաջող խաղերից հետո, սակայն հետագայում շատերն են հիշում, որ մենք հեռու էինք իդեալականից:

Ինչ վերաբերում է Դե Խեայի ձախողված տրանսֆերին, ապա նա պատրաստ էր «Մանչեսթեր Յունայթեդը» փոխել Մադրիդով: Ոչինչ չեմ կարող ասել այդ կապակցությամբ: Կարծում եմ՝ Դավիդը երջանիկ կլինի ցանկացած վայրում»,- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում