21:20  ,  2 սեպտեմբերի, 2015

«Ռեալի» նախագահը ներողություն է խնդրել Կեյլոր Նավասից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին:

Արքայական ակումբի ղեկավարը 28-ամյա ֆուտբոլիստից ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի ձախողման համար: Նավասն ու Պերեսը զրուցել են մոտ 2 ժամ, իսկ նրանց հանդիպումը տեղի է ունեցել «Ռեալի» մարզաբազայում, գրում է As-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը» պայմանավորվել էին, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխության դիմաց իսպանական ակումբը վճարելու է գումար եւ անգլիացիներին է տրամադրելու Կեյլոր Նավասի տրանսֆերային իրավունքը, սակայն կողմերը չէին հասցրել կատարել գործարքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում