20:50  ,  2 սեպտեմբերի, 2015

Կասիլյաս. Ցանկանում եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալ «Ռեալի» դեմ

Ցանկանում եմ «Պորտուի» հետ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ խաղալ «Ռեալի» դեմ, ասել է Արքայական ակումբի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը:

«Երկու մրցաշրջան անընդմեջ «Պորտուն» չի նվաճել Պորտուգալիայի չեմպիոնի կոչումը: Այդ պատճառով մեր գլխավոր խնդիրն է վերադարձնել չեմպիոնական տիտղոսը: Խնդիրներն են նաեւ հաղթանակը Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում եւ հաջող մրցելույթը Չեմպիոնների լիգայում»,- Իսպանիայի հավաքականի դարպասապահի խոսքը մեջբերում է «Պորտուի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այս ամռանն է Կասիլյասը «Ռեալից» տեղափոխվել Պորտուգալիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում