18:52  ,  2 սեպտեմբերի, 2015

Իտալական թիմերն իսպանականներից շատ են գումար ծախսել

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական Պրեմյեր լիգայի ակումբները ծախսել են 870 միլիոն ֆունտ ստերլինգ, իտալական Ա Սերիայի ակումբները՝ 405 միլիոն ֆունտ ստերլինգ: Այդ արդյունքը գրանցվել է մեծ մասամբ «Միլանի» եւ «Ինտերի» ծախսերի շնորհիվ: Երրորդ տեղում իսպանական Պրիմերան է, որի ակումբների տրանսֆերային ծախսերը կազմել են 400 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն:

Գերմանական Բունդեսլիգայի (290 միլիոն) եւ Ֆրանսիական Լիգա-1-ի  (220 միլիոն) ակումբները զգալիորեն զիջում են առաջատար եռյակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում