17:12  ,  2 սեպտեմբերի, 2015

Կրակել են գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառի վրա (ֆոտո)

Գերմանիայի Էսսեն քաղաքի ռեստորաններից մեկում կրակել են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մանուել Չառի վրա, հաղորդում է boxingscene-ը:

Սիրիական ծագումով գերմանացի բռնցքամարտիկը տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել:

Ականատեսների վկայությամբ, WBC վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդին սադրել են, սկսվել է վիճաբանություն, հնչել է կրակոց: 30-ամյա բռնցքամարտիկի կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում