16:42  ,  2 սեպտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանն՝ առաջատար եվրոպական առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Whoscored.com-ը կազմել է առաջատար եվրոպական առաջնություների օգոստոսի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որի միջին գնահատականը 8.3 է:

Դարպասապահ. Ստեֆանո Սորենտինո («Պալերմո»):

Պաշտպաններ. Սերժ Օրյե, Տիագո Սիլվա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Թոմաս Վերմալեն («Բարսելոնա»), Ալեքսանդր Կոլարով («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ. Ռիյադ Մահրեզ («Լեսթեր»), Վալտեր Բիրսա («Կյեւո»), Դանիելե Բազելի («Տորինո»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ):

Հարձակվողներ. Գարեթ Բեյլ («Ռեալ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»):

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի 8 հանդիպումներում խփել է 8 գնդակ, կատարել է 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում