15:11  ,  2 սեպտեմբերի, 2015

«Օլդ Տրաֆորդը»՝ Պրեմյեր լիգայի ամենահակասանիտարական ստադիոն (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնը ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի ամենահակասանիտարական պայմաններով ստադիոն, հաղորդում է dailymail-ը:

Պրեմյեր լիգայի ստադիոններից միայն «Օլդ Տրաֆորդը» չի ստացել 5 գնահատական, քանի որ աշխատակիցներն արդեն մի քանի տարի ոչ մի կերպ չեն կարողանում վերացնել մկներին: Գրանցվել են նաեւ սննդի պահպանման նորմերի խախտումներ: «Օլդ Տրաֆորդը» ստացել է 4:

2010-ին «Վեստ Հեմի» հետ խաղի ժամանակ տեսախցիկները խաղադաշտում մուկ էին ֆիքսել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում