14:12  ,  2 սեպտեմբերի, 2015

Ռումյան Հովսեփյանը «Ստալում» կխաղա 22 համարի մարզաշապիկով (ֆոտո)

Ուկրաինայի Բարձրագույն խմբում հանդես եկող Դնեպրոդերժինսկի «Ստալը» հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի տեղափոխությունը:

23-ամյա ֆուտբոլիստը հայտավորվել է ուկրաինական թիմում եւ հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Հովսեփյանի նախորդ ակումբը Երեւանի «Փունիկն» էր, որի կազմում նա մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումների: Անցած մրցաշրջանում Հովսեփյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում», որը լուծարվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում